85 տարեկանում մահացել է ռեժիսոր և դերասան Ռոբերտ Դաունի ավագը

ԱՄՆ-ում 85 տարեկանում մահացել է ռեժիսոր և դերասան Ռոբերտ Դաունի ավագը։ Տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից, որը հղում է անում New York Daily News-ին։

Դաունիի կինը պատմել է, որ ամուսինը մահացել է Նյու Յորքի իր տանը։ Նա արդեն 5 տարի է` տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։ Անվանի ռեժիսորը հունիսի 24-ին էր տոնել հերթական տարեդարձը։

Ռեժիսորի առաջին հայտնի աշխատանքը դարձել է «Պատնի Սվոուփ» (Putney Swope, 1969) ֆիլմը: Դաունի ավագը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում` «Մագնոլիա» (Magnolia, 1999), «Ապրել և մահանալ Լոս Անջելեսում» (to Live and Die in L. A., 1985):

Նա 15-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է և դերասան, մոտ 14 ֆիլմի սցենարիստ…Դաունի ավագը հայտնի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերի հայրն է։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Robert Downey Jr. Official (@robertdowneyjr)