63-ամյա Շերոն Սթոունին նկատել են 25-ամյա ռեփեր RMR-ի հետ ժամանակ անցկացնելիս

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունին նկատել են երիտասարդ ռեփեր RMR-ի հետ ժամանակ անցկացնելիս, հայտնում է Page Six-ը:

«Հիմնական բնազդ» ֆիլմի 63-ամյա աստղին 25-ամյա ռեփերի հետ բազմիցս տեսել են Լոս Անջելեսի տարբեր վայրերում: Նախորդ շաբաթ զույգն այցելել էր հանրային վայրեր և պարել հիփ-հոփ երաժշտության ներքո:

«Նա հաստատ ուրախ ամառ է անցկացնում: Նրանք հրաշալի ժամանակ են անցկացրել Դրեյքի հետ, շամպայն խմել: Հիմա նրանք վայելում են միմյանց ընկերակցությունը»,- ասել է աղբյուրը:

Նշվում է, որ RMR-ի ինքնությունն անհայտ է, հասարակության մեջ նա հայտնվում է բացառապես բալակլավով: