Հասանելի է «Հիմնական բնազդ» ֆիլմի թրեյլերը՝ որոշ հեռացված կադրերով

YouTube-ում հայտնվել է Փոլ Վերհովենի «Հիմնական բնազդ» էրոտիկ թրիլերի վերականգնված տարբերակի թրեյլերը՝ Շերոն Սթոունի և Մայքլ Դուգլասի մասնակցությամբ:

«Հիմնական բնազդի» պրեմիերան տեղի է ունեցել 1992 թվականին՝ Կաննի կինոփառատոնի բացմանը և գրեթե 30 տարի անց այն մնում է գրավիչ ֆիլմ, որը սահմանել է էրոտիկ թրիլերի ժանրը և սիրված է տարբեր երկրների ու սերունդների շրջանում»,- նշում են A-One կինովարձույթում:

Հեռուստադիտողները հնարավորություն կունենան վերանայել ֆիլմը կամ իրենց համար բացահայտել դետեկտիվ Նիկ Քարենի (Դուգլաս) և խորհրդավոր գրող Քեթրին Տրամելի (Սթոուն) բարդ հարաբերությունների պատմությունը, որին կասկածում են ռոք աստղի սպանության մեջ: