Թողարկվել է «Би-2» ռոք խմբի առցանց համերգի ժամանակ ձայնագրված հիթը

«Куртки Кобейна» խումբը, որը ստեղծվել է «Би-2»-ի ռոքերների կողմից, և «Little Big» խմբի մեներգչուհի Սոֆյա Տայուրսկայան YouTube-ում ներկայացրել են «My Rock and Roll» հիթի քավերը:

Հոլովակը ձայնագրվել է դեռևս հունիսի վերջին՝ «Би-2»-ի առցանց համերգի ժամանակ, որը կոչվում է «Сверим сердца» և տեղի է ունեցել Մոսկվայի «Լուժնիկի» դատարկ արենայում:

Սպասվում էր, որ այդ նույն օրերին «Би-2» խումբը կկազմակերպի NewBest XL-ը՝ իր համերգներից ամենամեծը: Սակայն NewBest XL-ն, ինչպես և ամռան մյուս սպասված երաժշտական իրադարձությունները հետաձգվեցին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Երկրպագունրին ուրախացնելու համար կազմակերպվեց առցանց համերգ: