Ջոլին Փիթի հետ համատեղ բիզնեսը վաճառելու և գործարար կապերը խզելու նպատակով դատարան է դիմել

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին ցանկանում է խզել գործարար կապերը նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի հետ՝ դատարանին խնդրելով չեղարկել իրենց համատեղ ակտիվների վաճառքն արգելող ժամանակավոր հրամանը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Պարբերականը նշում է, որ կարծես 46-ամյա դերասանուհին հատկապես հետաքրքրված է Ֆրանսիայի Պրովանս շրջանում գտնվող գինու գործարանի վաճառքով:

Ջոլին հույս ունի ապասառեցնել ակտիվները, որպեսզի կարողանա վաճառել ընկերության իր բաժնեմասը՝ դատարանին տեղեկացնելով, որ արդեն գնորդ ունի և գործարք է կնքել նրա հետ: Նա նշել է, որ անհանգստացած է, քանի որ հավանական գնորդը կարող է ետ կանգնել։

Պարբերականը նշել է, որ այս հարցը կարող է ամուսնալուծության գործընթացում գտնվող ամուսինների համար հերթական բախման պատճառ դառնալ։