Աստղագուշակ հուլիսի 9-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին թյուրիմացություններից ու մանր-մունր տհաճություններից խուսափել հազիվ թե ստացվի: Դուք այնքան էլ ուշադիր չեք լինի և երբեմն կարևոր մանրուքները չեք նկատի: Բարեբախտաբար կողքին կլինեն մարդիկ, որոնք ժամանակին օգնության կհասնեն, կօգնեն ուղղել սխալներն ու խուսափել դժվարություններից:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, կյանքը կհեշտանա, տրամադրությունն էլ կլավանա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու համար. դուք ամպերում չեք սավառնի, ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու կհասկանաք, թե ով է պատրաստ ձեր համախոհը դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչինչ երկար ժամանակով մի հետաձգեք: Առավոտը հրաշալի կլինի կարևոր գործերը ստանձնելու համար. դուք դրանցից փայլուն գլուխ կհանեք: Քանի որ Ցուլերի առաջատարի հատկանիշներն այդ հատվածում շատ վառ կարտահայտվեն, նրանք կկարողանան համախոհների թիմ հավաքել: Դուք ունակ կլինեք ընկերանալ նույնիսկ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար, բայց միայն այն դեպքում, եթե արագ անհրաժեշտ արդյունքի հասնելու հույսեր չեք փայփայում: Համբերությամբ զինվեք: Մի քանի օրից ձեր աշխատանքի դիմաց անպայման պարգև կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հետաքրքիր ու անհանգիստ կլինի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Հաճախ կթվա, թե օգնության դիմելն անօգուտ է և հուսալի համախոհներ չունեք: Դա այդպես չէ: Ձեզ աջակցել ցանկացողներ կգտնվեն, բայց ամենակարևոր հարցերը բոլոր դեպքերում պիտի ինքնուրույն լուծեք:

Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ: Նրանց արտաքին բարեհամբույր վերաբերմունքի տակ կարող են ոչ այնքան բարի մտադրություններ թաքնված լինել: Երբեմն դժվար կլինի նույնիսկ հին ընկերների հետ շփման ընթացքում ճիշտ տոն ընտրելը: Մի փորձեք խորամանկել նույնիսկ մանրուքներում. ձեր սուտը անպայման ջրի երես կհանեն, և անհարմար վիճակ կստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը բավական տարօրինակ կլինի: Դուք ինքներդ ձեզ նման չեք լինի, հակված կլինեք թեթևամտության և անհիմն լավատեսության, հաջողակ լինելու վրա հույս կդնեք այնտեղ, որտեղ ավելի խելամիտ կլիներ սեփական ուժերին ապավինելը: Բարեբախտաբար, նման միտումների ազդեցությունը այնքան երկար չի տևի, որպեսզի հասցնեք լուրջ սխալներ անել, իսկ մանր-մունր սխալներն արագ կուղղեք:

Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, դուք կվերականգնեք շրջահայացությունն ու խելամտությունը: Ամեն անգամ չեն ուրախացնի շրջապատողների հետ շփումները, որոնք հաճախ ձեր հասցեին կատակներ կանեն՝ երբեմն ցավոտ խոցելով ձեզ: Բայց դա էլ երկար չի տևի, և օրվա վերջին հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե պետք լինի սարեր շրջել կամ նույնքան անհնարին մի բան անել, առավոտվանից անցեք գործի: Օրվա սկիզբը շատ արդյունավետ կանցնի, եթե կենտրոնանաք կարևոր խնդիրների լուծման վրա և մանրուքների վրա չշեղվեք: Այդ հատվածում արժե ոչ թե լսել խորհուրդները, այլ ղեկավարվել առողջ բանականությամբ: Այն հաստատ հուսախաբ չի անի:

Ավելի ուշ հանգիստ շրջան կգա: Երեկոյի համար կարող եք հին ընկերների կամ ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ հանդիպում ծրագրել: Հետաքրքիր և ուրախ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կուրախացնի հրաշալի գաղափարներով ու գրավիչ առաջարկներով: Բայց նոր բանով տարվելուց առաջ արժե գլուխ հանել առօրյա գործերից, համոզվել, որ բոլոր շտապ խնդիրները լուծված են: Աշխատեք լուրջ ու պատասխանատու վերաբերվել նույնիսկ մանրուքներին: Առաջին հերթին, դա դուր կգա շրջապատողներին, իսկ երկրորդ՝ կօգնի խուսափել ապագայի խնդիրներից:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր զրույցներ պիտի վարեք: Լավ ժամանակ կլինի այն մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք. դա էլ բավարար կլինի նույնիսկ ամենապահանջկոտ մարդկանց դուր գալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, բայց պետք է: Կարող է թվալ, որ բոլորը կարծես պայմանավորվել ու հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից: Բայց նման բան չի լինի, պարզապես մարդիկ սովորականի նման հիմարություններ կանեն, իսկ դուք դրանք ձեր սրտին շատ մոտ կընդունեք: Եթե չկառչեք մանրուքներին, կյանքն էլ կհարթվի:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան ուրախության առիթները կշատանան, այնքան հաճախ ձեզ կզարմացնեն հաճելի անակնկալով: Պարտքի տակ մի մնացեք: Եթե աշխատեք բարձրացնել մտերիմների տրամադրությունը, դա միայն օգուտ կտա հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր կարող եք ամեն ինչի մասին կռահել, պատասխաններ գտնել հարցերին, որոնք երկար տարիներ փակուղու առաջ են կանգնեցրել մարդկությանը: Միակ բանը, որ կարող է խանգարել, մտորումների համար ժամանակի սղությունն է: Դուք կուզենաք գործել, այլ ոչ թե տեղում դոփել, իսկ պայմանները դա անել թույլ չեն տա: Բայց կարևոր բան ձեռնարկելուց առաջ ամեն դեպքում օգտակար կլինի մտածելը, թե ինչ եք ուզում անել և ինչի հասնել:

Շատ հեշտ կլինի շրջապատողների վրա անջնջելի տպավորություն թողնելը: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Նոր ծանոթները ձեզ դեռ կուրախացնեն, բայց ավելի ուշ նրանց հետ շփումները կարող են ձանձրացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբն առանց լարված պահերի չի անցնի: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Մանրուքների պատճառով չեք անհանգստանա, եթե ավելի շատ ուշադրություն դարձնեք հաճելի իրադարձություններին: Դրանց պակասը, ի դեպ, չի լինի:

Ժամ առ ժամ ավելի ու ավելի շատ կուզենաք կարևոր և օգտակար մի բան անել: Օրվա երկրորդ կեսը դա անելու բազում հնարավորություններ կընձեռի: Հրաշալի շրջան կլինի ամենաբարդ առաջադրանքներին անցնելու համար. դուք դրանք արագ կլուծեք: Կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Օրինակ՝ այն մարդիկ, որոնց ձեզ մրցակից էիք համարում, կուզենան ձեր կողմն անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտն առանց ապրումների չի անցնի: Նույնիսկ եթե սովորաբար լավատեսորեն եք տրամադրված ու դատարկ բաների պատճառով չեք անհանգստանում, հիմա ընդունված որոշումների հարցում կկասկածեք: Այդ ապրումները ինտուիցիայի հուշումների կամ ճակատագրի նախազգուշացումների տեղ մի դրեք: Խոսքը մարդու բնական անհանգստության մասին կլինի, որը զբաղված է պատասխանատու գործով և ուզում է լավ արդյունքի հասնել:

Ժամանակի ընթացքում հուզական դաշտն ավելի կայուն կդառնա: Դուք կկենտրոնանաք գործերի վրա և սպասվածից շատ բան կհասցնեք: Մտերիմներն ուրախությամբ կաջակցեն ձեր գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք սովորականից շատ կանհանգստանաք մանրուքների պատճառով, բայց դա ձեզ բացարձակ չի խանգարի զբաղվել օգտակար գործերով: Հակառակը, հաճախ ուժեղ հույզերը ձեզ առաջ կմղեն, կստիպեն նոր բան ստանձնել: Որոշ Ջրհոսներ կանեն այն, ինչը նախկինում չափազանց բարդ էին համարում և իրենք էլ կզարմանան, թե ինչ արագ են հաջողության հասնում:

Հրաշալի օր է շփումների համար: Մարդիկ կձգտեն դեպի ձեզ, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, այդ իսկ պատճառով հետաքրքիր մի բան կառաջարկեն: Հեշտությամբ նոր ընկերներ կգտնեք, գրավիչ սիրային պատմության սկիզբն էլ չի բացառվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի: Եվ ընդհանրապես ձեզ վախեցնել չի լինի: Շատ Ձկներ նախանձելի համառություն կդրսևորեն, կհասնեն նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Եթե համախոհների կարիք ունենաք, կգտնեք նրանց: Շրջապատողները կտեսնեն, որ հաջողությունից մի քանի քայլի վրա եք և իրենք աջակցություն կառաջարկեն:

Կարող են փոխվել շրջապատողների հետ հարաբերությունները: Այսօր ձեզ կոշտ կպահեք այն մարդկանց հետ, որոնք վիրավորական կատակներ կանեն, կխոցեն ձեր զգացմունքները: Հնարավոր են լարված պահեր, բայց ավելի ուշ, որքան էլ տարօրինակ է, շփվելն ավելի հեշտ ու հաճելի կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: