«Եկեք այն արժանացնենք տարվա կատակերգություն մրցանակին». երկրպագուներին դուր չի եկել Հարիի և Մեգանի մասին պատմող ֆիլմի թրեյլերը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգանի մասին պատմող «Հարի և Մեգան. Փախուստ պալատից» (Harry & Meghan: Escaping the Palace) ֆիլմի թրեյլերն ու դերասանական կազմը «չափից շատ է տպավորել» դիտողներին:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Lifetime ընկերության՝ նոր հրապարակված 30 վայրկյան տևողությամբ թիզեր-թրեյլերն անդրադառնում է Սասեքսի դուքսերի՝ 2020 թվականին հանկարծակի ԱՄՆ տեղափոխվելուն:

Սասեքսի դքսուհու դերը մարմնավորել է Սիդնի Մորթոնը, Հարիին մարմնավորել է  Ջորդան Դինսը, Քեմբրիջի դքսուհուն մարմնավորում է Լաուրա Միթչելը, թագուհուն՝ Մեգի Սալիվանը, արքայազն Ուիլյամին՝ Ջորդան Ուելենը:

Երկրպագուներին փոքր-ինչ ցնցել է «անհեթեթ» թրեյլերը, ոմանք քննադատել են դերասանների «չափազանցված դրամատիկ» խաղն ու երկխոսությունները՝ նշելով, որ ֆիլմն ավելի շատ նմանվել է կատակերգության, քան դրամայի:

«Եկեք այն արժանացնենք 2021-ի լավագույն կատակերգություն» մրցանակին», -գրել է երկրպագուներից մեկը: