Քիմ Քարդաշյանը ժամանակավորապես փակում է KKW Beauty-ն

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշը օգոստոսի 1-ից ժամակավորապես դադարեցնում է աշխատանքը։  Նրա խոսքով՝ կոսմետիկ միջոցները շուկա կվերադառնան  բոլորովին նոր ապրանքանիշով և նորարարական բանաձևերով։

Ռեբրենդինգը կապված է KKW Beauty-ի և կոսմետիկայի հսկա Coty Inc.-ի (դրան մասնավորապես պատկանում են Burberry, Gucci, Lacoste, Escada ապրանքանիշերի բյութի շարքերը) գործարքի հետ։ Ըստ պայմանագրի, որն ընկերությունները ստորագրել են 2020թ․-ի հունիսին, Coty Inc.-ին է պատկանում KKW Beauty and Fragrance-ի 20 տոկոս բաժինը։ Այդ ժամանակ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ ընդլայնելու է նմուշակազմը մաշկի և մազերի խնամքի միջոցների հաշվին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от KKW BEAUTY (@kkwbeauty)