«Բրիջերթոնների» հեղինակի ընտանիքը մահացել է վթարի հետեւանքով

Ամերիկացի գրող Ջուլիա Քուինի (հայտնի է Բրիջերթոնների ընտանիքի մասին գրքերի շարքով) հայրն ու քույրը մահացել են ավտովթարի հետևանքով։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Կորցրել եմ հորս ու քրոջս։  Քանի որ առաքող ընկերությունը չէր ամրացրել իր բեռը, և պարկերը թափվել էին խճուղու վրա։ Քանի որ փիքափի վարորդը չի մտածել ճանապարհի մասին, մինչ երթևեկում էր արյան մեջ ալկոհոլի պարունակությամբ, որը երեք անգամ գերազանցում է թույլատրելի նորմալի սահմանը»,- գրել է հեղինակը։

Metro-ն հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել հունիսի 29-ին Յուտա նահանգում։ Բեռնատարը, որը մթերք էր տեղափոխում, բեռները կորցրել է խճուղում, ինչի հետևանքով հետևից ընթացող «Chevrolet Malibu» և «Toyota Prius» ավտոմեքենաները կտրուկ արգելակել են։ Դրանց հաջորդող փիքափի վարորդը չի հասցրել արգելակել՝ բախվելով էլեկտրոմոբիլին, որը հարվածել է կողքի մեքենային։

Ջուլիա Քուինը համաշխահային հայտնիություն է ստացել, երբ Netflix-ն էկրանավորել է նրա վիպաշարը Բրիջերթողնների ընտանիքի մասին։ Սերիալը սթրիմինգային հարթակի բացարձակ ռեկորդ է սահմանել հունվարին, իսկ պրեմիերային հաջորդած առաջին 28 օրվա ընթացքում այն դիտել է 82 միլիոն մարդ։