Մերիլին Մենսոնը հանձնվել է ոստիկանությանը

Ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնը, որի ձերբակալման հրամանն արձակվել էր Նյու Հեմփշիր նահանգի ոստիկանության կողմից 2019թ․-ի համերգի ընթացքում վիդեոօպերատորի ուղղությամբ թքելու համար, հանձնվել է իրավապահ մարմիններին, հայտնում է TMZ-ն։

Ոստիկանությունը ձևակերպել է իրավախախտումը, ինչից հետո բաղ է թողել երգչին։

Իրավապահ մարմինների աշխատակիցները Մենսոնին մեղադրել են օրենքից խուսափելով բաժին չներկայանալու մեջ։ Երաժիշտի պաշտպանությունը պնդում էր, որ վերջինս ձերբակալման հրամանի արձակումից հետո կապ է պահպանել ոստիկանության հետ։

Այն մասին, որ ռոք երաժիշտը պատրաստվում է հանձնվել ոստիկանությանը, հաղորդվում էր հունիսի վերջին։ Ձերբակալման հրամանն արձակվել է մայիսին, իսկ միջադեպը տեղի է ունեցել 2019թ․-ի Գիլֆորդ քաղաքում Մենսոնի համերգի ընթացքում։ Արտիստը թքել էր վիդեոօպերատորի վրա, որին վարձել էին ելույթը նկարահանելու համար։

2021թ․-ի փետրվարին «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալի աստղ Էվան Ռեյչել Վուդը պատմել է Մենսոնի կողմից բռնության և նվաստացումների մասին։ Այդ ամիս երգչուհի Բիֆի Բրիջերսը հայտնել է երաժիշտի տանը «բռնաբարությունների սենյակի» մասին։ Ավելի ուշ արտիստին բռնաբարության համար մեղադրել է «Գահերի խաղը» սերիալի աստղ Էսմե Բյանկոն։ Մենսոնի կողմից ֆիզիկական ու հոգեբանական բռնության մասին հայտնել է ավելի քան մեկ տասնյակ կին։