Հազվագյուտ կադրեր. Պենելոպե Կրուսն ամուսնու՝ Խավիեր Բարդեմի և երեխաների հետ արձակուրդն է վայելում Իտալիայում

Օրերս պապարացիներին հաջողվել է բացառիկ կադրեր որսալ՝ նկարելով 47-ամյա Պենելոպե Կրուսին և նրա 52-ամյա ամուսնուն՝ Խավիեր Բարդեմին՝ երեխաների՝ 10-ամյա Լեոնարդոյի և յոթամյա Լունայի հետ միասին: Այժմ աստղային ընտանիքն ամառային արձակուրդներն անցկացնում է իտալական Սարդինիա կղզում։

Պենելոպեն, Խավիերը և նրանց երեխաները զվարճացել են լողափում: Դերասանուհին լավ տրամադրություն է ունեցել, լողացել և արևայրուք է ընդունել, մինչ երեխաները միմյանց հետ վազվզել են  ավազի վրա՝ պարբերաբար խաղերին ներգրավելով իրենց հայրիկին, ով սիրով մասնակցել է նրանց զվարճանքներին:

Պենելոպա Կրուսն ու Խավիեր Բարդեմն ամուսնացած են արդեն 11 տարի: Այնպես չէ, որ ամուսինները փակ ապրելակերպ են վարում, բայց նրանք գերադասում են գաղտնիությունը հրապարակայնությունից. նրանք հանրային իրադարձությունների հազվագյուտ հերոսներ են և իրենց ազատ ժամանակը նախընտրում են անցկացնել ընտանիքի հետ: