Ջենիֆեր Լոպեսին ու Բեն Աֆլեքին նկատել են իրենց երեխաների հետ Լոս Անջելեսի առևտրի կենտրոններից մեկում (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և դերասան ու ռեժիսոր Բեն Աֆլեքին նկատել են իրենց երեխաների հետ Լոս Անջելեսի առևտրի կենտրոններից մեկում, գրում է Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։

Պարբերականը նշել է, որ երեխաների հետ նրանց նկատել են լուրերի ֆոնին, որոնց համաձայն՝ 51-ամյա Լոպեսն ու 49-ամյա Աֆլեքը պատրաստվում են միասին ապրել:

Պապարացիների լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսը կրում է սպիտակ հագուստ՝ այն համադրելով սպիտակ մարզակոշիկների և Louis Vuitton ապրանքանիշի նեոնային դեղին պայուսակի հետ։ Բեն Աֆլեքն ընտանեկան ժամանցի համար նախընտրել է ջինսե տաբատ, մոխրագույն շապիկ և սպիտակ սպորտային կոշիկներ։

Պարբերականը նշել է, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն առանձին են ժամանել առևտրի կենտրոն, սակայն այնտեղ ճաշելուց հետո՝ միասին հեռացել։