«Ղազախ. Ոսկյա մարդու պատմությունը». օսկարակիր Օլիվեր Սթոունը Նազարբաևի մասին ֆիլմ կնկարահանի

Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը ծավալուն հարցազրույց է վերցրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից, որի մասին պատրաստվում է ութ մասանոց ֆիլմ նկարահանել, գրում է theguardian.com-ը:

«Ղազախ. Ոսկյա մարդու պատմությունը» վերտառությամբ ֆիլմում, ըստ բրիտանական պարբերականի, աշխարհահռչակ ռեժիսորը, ինչպես և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պարագայում, փորձում է  «մաքրազարդել բռնապետի» հեղինակությունը:

«Նազարբաևին անվանեք ինչպես ցանկանում եք՝ բռնապետ, ուժեղ մարդ, բռնակալ, հիմնադիր»,-իր ֆիլմի մասին խոսելիս ասել է օսկարակիր ռեժիսորը՝ նրան  անվանելով «համեստ» մարդ:

Հայտնի է, որ 81-ամյա Նազարբաևը Ղազախստանը ղեկավարել է երեք տասնամյակ: