Մեթ Դեյմոնը հրաժարվել է կինոյի պատմության ամենամեծ հոնորարներից

Ամերիկացի դերասան Մեթ Դեյմոնը խոստովանել է, որ մերժել է «Ավատար» ֆիլմում գլխավոր դերը խաղալու առաջարկը՝ դրանով իսկ զրկվելով կինոյի պատմության մեջ ամենամեծ հոնորարից. այս մասին հայտնում է Deadline-ը:

«Մի անգամ ինձ առաջարկեցին խաղալ «Ավատար» ֆիլմում: Ջեյմս Քեմերոնը պատրաստ էր վճարել ինձ եկամուտի 10 տոկոսը: Այժմ ես կմնամ պատմության մեջ. դուք նախկինում չեք հանդիպել ավելի մեծ հոնորարից հրաժարված դերասանի»,- ասել է դերասանը Կաննի կինոփառատոնի լրագրողների հետ զրույցում: