Հենրի Քավիլը կնկարահանվի «աշխարհի լավագույն լրտեսի» մասին մարտաֆիլմում

Ռեժիսոր Մեթյու Վոնը, որը հեղինակել է Kingsman-ի մասին պատմող եռապատումը, հաստատել է իր հաջորդ մարտաֆիլմի դերասանական կազմը. այս մասին հայտնում է Deadline-ը:

Ֆիլմում գլխավոր դերերը կկերտեն Հենրի Քավիլը, Սեմ Ռոքվելը, Բրայս Դալլաս Հովարդը, Քեթրին Օ’Հարան և այլոք: Ըստ Deadline-ի ՝ բրիտանացի երգչուհի Դուա Լիպան կինոնկարում հանդես կգա, որպես դերասանուհի:

Հավելենք նաև, որ այս տարվա դեկտեմբերի 17-ին տեղի կունենա «Կախարդը» սերիալի երկրոդ եթերաշրջանի պրեմիերան, որի գլխավոր դերում կրկին կներկայանա Հենրի Քավիլը։