Gossip Girl-ը դարձել է HBO Max-ի նոր հիթը

Սթրիմինգային ծառայությունը ներկայացրել է պրեմիերային սերիայի դիտման թվերը, որը թողարկվել էր հուլիսի 8-ին: Այսօրվա դրությամբ Gossip Girl պրեմիերան համարվում է HBO Max-ի ամենադիտված սերիալը:

Հաղորդագրության մեջ նաև հավելել են, որ նոր բաժանորդների մեծ մասը գրանցվել է հենց միայն Gossip Girl սերալի համար: Ինչպես նաև հաղորդվում է, որ Tiktok-ում հրապարակված տեսանյութը, որը սերիալի մեկնարկի մասին է, արդեն ունի 15 միլիարդ դիտում:

Հիշեցնենք, որ նոր սերիալը վերադառնում է Upper East Side և կենտրոնանում Նյու Յորքի մասնավոր դպրոցի դեռահասների նոր սերնդի վրա: