Զենդայան պատմել է «էյֆորիա» սերիալի շարունակության մասին

Այժմ դերասանուհի Զենդայան ներգրավված է միանգամից երկու աղմկահարույց նախագծերում՝ «Էյֆորիա» սերիալում և Marvel-ի «Սարդ-մարդը» կինոֆրանշիզայում: Երկու աշխատանքներն էլ հոգեհարազատ են դերասանուհուն, և հարցազրույցում ուրախությամբ խոսում է դրանց մասին:

«Չեմ համբերում, թե երբ բոլորը կտեսնեն Սարդ-մարդուն։ Դուք գիտեք, որ մենք բոլորս քրտնաջան աշխատում ենք: Ես իսկապես հուզված եմ: Կարծում եմ՝ մենք լավ արդյունք կունենանք»,- ասել է դերասանուհին:

Եվ եթե ամեն ինչ քիչ թե շատ կանխատեսելի է Էմ Ջեյի դերում, ապա «Էյֆորիայի» նոր եթերաշրջանում դերասանուհին՝ Ռյուի հերոսուհու դերում պայքարում է անօրինական նյութերից կախվածության դեմ, ուստի նա իսկապես դժվար ժամանակներ է ապրում, և ամեն ինչ քիչ ավելի կանխատեսելի է: «Կարող եմ ասել որ սա բարդ եթերաշրջան է: Ռյուն այնքան մեծ նշանակություն ունի ինձ համար, և ես կարծում եմ, որ շատ մարդկանց համար նույնպես այդպես է»,- ասել է դերասանուհին:

Սակայն, բացի այդ նախագծերից, դերասանուհին նաև իրեն փորձում է մուլտֆիլմերի ձայնային կրկնօրինակման մեջ: Այսպիսով, «Էյֆորիայի» մռայլ մթնոլորտից շեղվելու համար աղջիկը «Տիեզերական ջեմ» մուլտֆիլմում կրկնօրինակում է նապաստակին՝ Լոլային: