Էդ Շիրանը, Բեքհեմի հետ Անգլիա-Գերմանիա խաղը դիտելուց հետո, 2-րդ անգամ է ինքնամեկուսացվել (լուսանկարներ)

Բրիտանացի երգիչ, երգահան, կիթառահար և պրոդյուսեր Էդ Շիրանը ստիպված է եղել վերջին շաբաթների ընթացքում երկրորդ անգամ ինքնամեկուսանալ, քանի որ նրան հայտնել են, որ շփման մեջ է եղել կորոնավիրուսով վարակված մարդու հետ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Երգչին վերջին անգամ տեսել էին Ուեմբլի մարզադաշտում Անգլիա-Գերմանիա ֆուտբոլային խաղի ժամանակ՝ Դեյվիդ Բեքհեմի հետ խոսելիս, խաղին ներկա էին նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը։

Երգիչը ինքնամեկուսացել էր մի քանի շաբաթ առաջ, երբ ԱՄՆ-ից էր վերադարձել։ Հայտնի չէ, թե այս անգամ որտեղ է երաժիշտը կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփման մեջ եղել, սակայն ստիպված է ինքնամեկուսանալ։