Միխայիլ Բոյարսկին կորոնավիրուսով տեղափոխվել է հիվանդանոցում

Դերասան Միխայիլ Բոյարսկին կորոնավիրուսով հոսպիտալացվել է և գտնվում է Սանկտ Պետերբուրգի Բոտկինսկի հիվանդանոցում, այս մասին հայտնում է Telegram-յան «Mash» ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Բոյարսկին հիվանդ է արդեն մի քանի շաբաթ։ 71-ամյա դերասանը վստահեցնում էր, որ իրեն լավ է զգացում։ Ավելի ուշ Միխայիլ Սերգեևիչի ներկայացուցիչները հերքել են նրա հոսպտալացման մասին լուրը՝ ընդգծելով, որ արտիստը տանն է։

Ի դեպ, փետրվարին Բոյարսկին արդեն իսկ պնևմոնիայով հայտնվել էր հիվանդանոցում։ «Երեկ նա իրեն վատ զգաց, և քանի որ հիմա շատ վախեցնող է, ես շտապօգնություն զանգահարեցի։ Բժիշկներն, ամեն դեպքում, որոշեցին նրան կլինիկա տանել և տեսնել՝ ինչ է նրա հետ կատարվում։ Նա ջերմություն ուներ և թուլություն։ Մենք առայժմ ախտորոշումը չգիտենք։ Բայց քովիդ չէ, նա քովիդային բաժանմունքում չի գտնվում։ Գուցե նրան դուրս գրեն, գուցե եղանակին արձագանքն այդպիսին է։ Հիմա զանգահարում է և ինձ նախատում, որ բժիշկների եմ կանչել»,- այդ ժամանակ ասել էր դերասանի կինը՝ Լարիսա Լուպիանը։