Grammy-ի դափնեկիրը մասնակցում է Սուրեն Առուստամյանի առաջին ալբոմի ձայնագրությանը

Կիթառահար և երգիչ, Հայ Սուպերսթար 2010-ի հաղթող Սուրեն Առուստամյանը այս օրերին զբաղված է իր առաջին ալբոմի ձայնագրման աշխատանքներով։ Երգիչն այժմ գտնվում է Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում։

Սուրենը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ ձայնագրման ստուդիայում աշխատում է լեգենդար թմբկահար Սթիվ Գեդի (Steve Gadd) հետ:

76-ամյա Սթիվ Գեդը իր կարիերայի ընթացքում աշխատել է Չեթ Բեյքերի, Ջոն Բոն Ջովիի, Ջորջ Բենսոնի, Էրիկ Քլեփտոնի, Ջո Կոկերի, Չիկ Կորիայի, Արեթա Ֆրանկլինի, Էլ Ջեռոյի, Դայանա Ռոսի, Քունսի Ջոնսի, Ֆրենք Սինատրայի, Փոլ Մաքարթնիի և շատ այլ աստղերի հետ:

2018 թվականին Սթիվ Գեդն արժանացել է Grammy մրցանակի՝ Լավագույն գործիքային ալբոմ անվանակարգում: