Ջեսիկա Ալբային դստեր հետ նկատել են Նյու Յորքում AT&T-ի միջոցառմանը գնալիս (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջեսիքա Ալբային կրտսեր դստեր հետ նկատել են Նյու Յորքում AT&T-ի կազմակերպած միջոցառմանը գնալիս, որի ընթացքում դերասանուհին հանդես է եկել խոսնակի դերում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ դերասանուհին և դուստրը համադրել են իրեց հագուստի գույները։

Պապարացիների կողմից արված լուսանկարներում 40-ամյա դերասանուհին կրում է ամառային թեթև կտորից կապույտ տաբատ և բաճկոն, սպիտակ շապիկ և սպիտակ բարձրակրունկ սանդալներ՝ իր տեսքն ամբողջացնելով սպիտակ կաշվե պայուսակով և արծաթագույն զարդերով։ Ջեսիքա Ալբայի 9-ամյա դուստրը կրում է բաց կապույտ երկար զգեստ և վառ կապույտ վերնաշապիկ՝ կոշիկների հարցում նախապատվությունը տալով Converse ապրանքանիշի սպիտակ սպորտային կոշիկներին։ Դերասանուհին, որն ամուսնացած է 42-ամյա պրոդյուսեր Քեշ Ուարրենի հետ, ունի 3 զավակ՝ 12-ամյա Օնորը, 9-ամյա Հեյվընը և 3-ամյա Հեյսը։

Միջոցառման ընթացքում Ջեսիքա Ալբայից բացի բեմում են եղել նաև Bookful ընկերության հիմնադիր և վաճառքի գլխավոր տնօրեն Դանա Փորթեր Ռուբենսթեյնը, Boingo ընկերության գործադիր տնօրեն Մայք Ֆինլին և AT&T-ի վաճառքի և աճի տնօրեն Քելլին Սմիթ Քեննին։ Միջոցառմանը դերասանուհին ներկայացել էր, որպես The Honest Company ապրանքանիշի հիմնադիր, սեփականատեր և գործադիր տնօրեն։