«Կյանքի լավագույն մարզավիճակում». Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ֆիզիկապես «իր կյանքի լավագույն մարզավիճակում» լուսանկարներ է հրապարակում ինստագրամյան էջում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ 40-ամյա աստղը նոր լուսանկարներ է հրապարակել Իրինա Շեյքի կողմից Քանյե Ուեսթի մերժված լինելու մասին լուրերի ֆոնին։

Լուսանկարներն արվել են Հիլեն Հիլզում գտնվող 60 միլիոն դոլար արժողության առանձնատանը, որը, ըստ տեղեկությունների, Քիմ Քարդաշյանը պատրաստվում է իրեն պահել Քանյե Ուեսթից ամուսնալուծության գործընթացի ավարտին։

Լուսանկարներում Քիմ Քարդաշյանը կրել է իրեն պատկանող SKIMS ապրանքանիշի սպիտակ տնային հագուստ և համապատասխան հողաթափեր։ Հեռուստաաստղը գոտկատեղին կրել է ոսկեգույն շղթա։ Լուսանկարին կից SKIMS, KKW Beauty և KKW Fragranec ապրանքանիշերի հիմնադիր ու սեփականատեր Քիմ Քարդաշյանը գրել է․ «Հարմարավետ»։