Ռուս դերասանուհին Կանն է գնացել մերկ մարմնին հագած էժան պիջակով (լուսանկար)

Ռուսաստանցի դերասանուհի, ռեժիսոր և երգչուհի Յան Գեն Կաննի կարմիր գորգ է դուրս եկել սև պիջակով, որը սեքընդ-հենդում է գնվել:

«Հագիս պիջակը 6 եվրոյով գնվել է Բեռլինի սեքընդ-հենդում»,- Ինստագրամի իր էջում գրել է նա։

32-ամյա դերասանուհին պիջակը հագել է մերկ մարմնին։ Կոշիկները նույնպես սև են եղել։

Նրա գրառումը մոտ 15 հազար «հավանության» է արժանացել։ Նրա տեսքը հիացրել է հետևորդներին։ Մեկնաբանություններում իր հավանությունն է արտահայտել նաև նորաձևության գիտակ Էվելինա Խրոմչենկոն։

«Ինչպես միշտ շքեղ եք։ Բաճկոնը պարզապես սուպեր է։ Դուք ավելի լավ տեսք ունեք, քան գերթանկարժեք հագուստով ներկայացած աստղերը։ Ամենագեղեցիկն ու նորաձևը դուք եք»,- գրել են նրա էջի հետևորդները։