«Ում է հարկավոր իմ օգնությունը»․ Դավիթ Մանուկյանն այժմ կանանց է կերպարանափոխելու

Համացանցում է հայտնվել «Գեղեցկուհին» շոուի առաջին սերիան։ Հաղորդավարը բլոգեր և երգիչ Դավան է (Դավիթ Մանուկյան): Նախագծի մեկնարկի մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

«Մի աղջկա իրական պատմություն, որին ես կարողացա օգնել։ «Գեղեցկուհին» շոուի առաջին սերիան արդեն համացանցում է: Արագ գնացեք YouTube` կերպարանափոխումը տեսնելու։ Յուրաքանչյուր աղջիկ արժանի է երջանկության, բայց ոչ բոլորի մոտ է դա ստացվում… Երբեմն պարզապես խորհուրդ, խթան է պետք, որը ցատկահարթակ կդառնա։ Ուրիշ էլ ո՞ւմ է պետք իմ օգնությունը։ Մեկնաբանություն գրիր և լրացրու YouTube-ի տեսանյութի տակի հարցաթերթիկը»,- գրել է Դավան։

Շոուն մոտ 16 րոպե է տևում։ Այդ ընթացքում հերոսուհին Մոխրոտիկից վերածվում է առասպելական արքայադստեր։ Հանդիսատեսին դուր է եկել և՛ ձևաչափը, և՛ տևողությունը։

«Դավիթ, 20 րոպեն կատարյալ է, չեմ սիրում, երբ ձգձգում են։ Կեցցես։ Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ գեղեցիկ է։ Լավ, բարի շոու է, սպասում ենք հաջորդ սերիային։ Այնքան հաճելի է նայել երջանիկ կանանց», – գրում են YouTube-յան ալիքի բաժանորդները։