«Լոկի» սերիալը շարունակություն կունենա

«Լոկի» սերիալը հանդիսատեսի շրջանում դարձել է ամենասպասված նորույթներից մեկը: Առաջին դրվագներն անմիջապես ռեկորդներ են սահմանել դիտումների քանակով:

Նախագծի երկրորդ սեզոնի մասին հանդիսատեսն իմացավ եզրափակիչ դրվագից, որը ցուցադրվեց հուլիսի 14-ին: Փակման կրեդիտներից հետո էկրանին հայտնվեց կարճ մակագրություն. «Լոկին կվերադառնա երկրորդ եթերաշրջանով»:

Դեռ հայտնի չէ, արդյոք Marvel Cinematic Universe-ի նրա գործընկերները կմիանան Լոկիի շարունակությանը: Պարզ չէ նաև, թե ովքեր են մասնակցելու նոր սեզոնի ստեղծմանը: Նոր սեզոնը կցուցադրվի 2022 թվականի մարտին: