Համացանցում է հայտնվել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մասին պատմող ֆիլմի հոլովակը (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել Մեծ Բրիտանիայի արքայազն, Սասեքսի դուքս Հարիի և դքսուհի Մեգան Մարքլի մասին պատմող «Հարի և Մեգան. փախչելով պալատից» ֆիլմի հոլովակը, հայտնում է korrespondent.net լրատվականը` հղում տալով Liftime հեռուստաալիքի յութուբյան ալիքին:

ֆիլմում Սասեքսի դքսուհու կերպարը մարմնավորել է ամերիկացի դերասանուհի Սիդնի Մորթոնը, իսկ արքայազն Հարիինը` Ջորդան Դինը: Ֆիլմը պատմում է բրիտանական արքայական ընտանիքի ավագ անդամի պարտականությունները թողնելու արքայազն Հարիի և Մեգան Մարքլի սկանդալային պատմությունը:

Հիշեցնենք, որ ֆիլմը արքայական զույգի երկրպագուների շրջանում հակասական վերաբերմունքի էր արժանացել. այն նկարահանվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում:

Հիշեցնենք նաև, որ արքայազն Հարին և Սասեքսի դքսուհին Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ավագ անդամի լիազորությունները դադարեցրել են 2020 թվականի մարտի 31-ին և տեղափոխվել Միացյալ Նահանգներ մշտական բնակության: