Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ տառապում է տագնապային խանգարմամբ` ագորաֆոբիայով (վախ բաց տարածությունից և մարդկանց մասսայական կուտակումից)։ Այս մասին 40-ամյա աստղը հայտնել է Keeping Up With The Kardashians նոր տեսահոլովակում, որի ժամանակ Քիմը Քլոեի հետ զրույցում նշում է, որ խանգարումը սկսել է առավել հաճախ արտահայտվել կարանտինի շրջանում։

Քիմն առաջին անգամ սթրեսային խանգարում է ունեցել, երբ 2016 թվականին Փարիզի «No Address» հյուրանոցում կողոպտել են նրա համարը։ Նա ու Քանյե Ոեւեսթն այդ ժամանակ զրկվել էին 10,8 միլիոն դոլար արժողությամաբ ոսկյա զարդերից։

«Ագորաֆոբիան սրվել է Փարիզում` կողոպուտից հետո։ Ես անընդհատ ուզում էի տանը մնալ, ատում էի փողոց դուրս գալը, չէի ուզում որևէ մեկը իմանա, թե որտեղ եմ գտնվում, չէի ուզում, որ ինձ տեսնեն»,- խոստովանել է Քիմը:

Երբ աստղը սկսել է փոքր-ինչ հաղթահարել վախը, բռնկվել է կորոնավիրուսի համաճարակն ու բոլորը ստիպված են եղել փակվել տանը։

Քարդաշյանը վախենում է երկրպագուների կուտակումից, որոնք ցանկանում են լուսանկարվել նրա հետ կամ ինքնագիր վերցնել, իսկ կողոպուտին հաջորդած ժամանակը հատկապես դժվարությամբ է հիշում։

ծ«Ես այքան վախեցած էի։ Մարդիկ փորձում էին մոտենալ Քանյեին և նրան ինչ-որ բան ասել, մոտենալ ինձ ու խնդրել լուսանկարվել»։

Աստղի համար այժմ շատ դժվար է լուսանկարվել երկրպագուների հետ, քանի որ նա հստակ չգիտի, թե իրականում ինչ են իրենից ուզում։

Նրա խոսքով` ինքը չի կարող լուսանկարվել, եթե երկրպագուները սելֆիի ձողեր չունեն: