Ջանի Վերսաչեի սպանության տարելիցին նրա տանը հայտնաբերվել է 2 դիակ

Ջանի Վերսաչեն գնդակահարվեց 1997 թվականի հուլիսի 15-ին ՝ Մայամի լողափում գտնվող իր սեփական Casa Casuarina տան շեմին:

Իտալացի դիզայների սպանության տարելիցին ընդառաջ նրա առանձնատանը հայտնաբերվել է երկու դիակ, որտեղ այժմ գտնվում է նորաձև բուտիկ հյուրանոց: Հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով Մայամիի ոստիկանությանը:

Հյուրանոցի հավաքարարը տեղական ժամանակով ժամը 13-ին զանգահարել է իրավապահներին և հայտնել, որ սենյակում գտել է երկու տղամարդու դիակ: Նրանց ինքնությունը և մահվան պատճառները պարզվում են: Նախնական տվյալներով՝ նրանք ինքնասպանություն են գործել:

Ողբերգությունը տեղի է ունեցել Ջանի Վերսաչեի մահվան 24-րդ տարելիցի նախորդ օրը: Այս երկու իրադարձությունների միջև ոչ մի կապ չի գտնվել:

1997 թվականի հուլիսի 15-ին Վերսաչեն վերադառնում էր տուն Ocean Drive-ով առավոտյան քայլելուց, երբ նրան գնդակահարեց սերիական մարդասպան Էնդրյու Կյունանենը:

Casa Casuarina-ն կառուցվել է 1930 թվականին: Վերսաչեն այն ձեռք է բերել 1992 թվականին: 2013 թ.-ին տունը ձեռք է բերվել «ՎՄ Սաութ Բիչ» ՍՊԸ-ի կողմից 41,5 միլիոն դոլարով և այնտեղ բացվել է նորաձև բուտիկ հյուրանոց: