Ռոբերտ Դաունի կրտսերը հեռանում է մեծ կինոյից

Վրիժառուների մասին եզրափակիչ ֆիլմից և Շերլոկ Հոլմսի կերպարի մարմնավորման ավարտից հետո անգլիացի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը որոշել է հանգստանալ մեծ կինոյից:

Բայց դա չի նշանակում, որ նա կանհետանա էկրաններից. դերասանը որոշել է նկարահանվել սերիալում: Ռոբերտը, որը նախկինում չէր հայտնվել փոքր էկրաններին, այժմ կարծես փնտրում է ոչ թե «Օսկար», այլ «Էմմի»:

Այսպիսով, հայտնի դարձավ, որ նա ընդունել է վիետնամական ծագումով, երիտասարդ ամերիկացի գրող Վիեթ Նուգենի համանուն գրքի մոտիվներով ստեղծված «The Sympathizer» սերիալում նկարահանվելու առաջարկը: Ստեղծագործության սյուժեն կենտրոնացած է վիետնամական պատերազմի ավարտի վրա և պատմում է Ֆրանկո-Վիետնամական կոմունիստի, Հյուսիսային Վիետնամի լրտեսի մասին: Նկարահանումներն իրականացվում են Հնդկաչինի տարածքում, ինչպես նաև Կալիֆորնիայում:

Ռեժիսորն է Պակ Չհան Ուկ-ն, որը հայտնի է «Oldeuboi» ֆիլմով: