Հոլիվուդյան հայուհի Հրուշ Աճեմյանը ցուցադրել է շքեղ բարեմասնությունները (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դիմահարդար Հրուշ (Հրանուշ) Աճեմյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ծննդյան օրվա լուսանկարներն ու տեսագրությունները։

Կադրերում Հրուշի հագին խոր բացվածքով զգեստ է, որն ընդգծում է նրա շքեղ կուրծքը։

Դատելով տեսագրություններից՝ Հրուշին ու նրա ընկերներին հաջողվել է լավ ուրախանալ նրա ծննդյան տոնին։

Հրուշի հրապարակումներին բազմաթիվ օգտատերեր են արձագանքել։

«Happy Birthday, անդիմադրելի Հրուշ։ Իսկական թագուհի։ Սիրուն ջան, երջանիկ եղիր», գրել են նրանք։

Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին Խորհրդային Հայաստանում։ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։

Աճեմյանն իր արմատների մասին անընդհատ բարձրաձայնող աստղերից է։ Ավելին՝ արցախյան պատերազմի ժամանակ զոհվել էր նրա գերդաստանից Գարիկ Աճեմյանը, և Հրուշը շաբաթներ շարունակ գրում էր եղբոր և Արցախի մասին, ինչով բազմաթիվ մարդկանց ուշադրություն էր գրավել։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hrush Achemyan (@styledbyhrush)