Անջելինա Ջոլին մեղադրվում է որդեգրված որդուն գողանալու մեջ

Նախօրեին հայտնի է դարձել, որ Անջելինա Ջոլիի ավագ որդու որդեգրման գործով կնկարահանվի «Գողացված երեխաներ» վավերագրական ֆիլմը, որում կբացահայտվեն Կամբոջայի երեխաների կենսաբանական ծնողներին խաբելու մանրամասները:

2002 թվականին Անջելինա Ջոլին՝ գործակալ Լորին Գալինդոյի օգնությամբ որդեգրեց Կամբոջայից մեկ տարեկան Մեդոքսին: Դերասանուհին նույնիսկ այդ ժամանակ սկսեց ակտիվորեն օգնել ոչ բարենպաստ միջավայրում մեծացող երեխաներին, ուստի տղայի որդեգրումը հասարակության մեջ ոչ մի կասկած չառաջացրեց: Այնուամենայնիվ, հետագայում պարզվեց, որ Լորեն Գալինդոյի աշխատակիցները Կամբոջայում խաբել են ընտանիքներին և իրենց փոքր երեխաներին վաճառել ամերիկյան ընտանիքների: 2004-ին նա դատապարտվեց 18 ամսվա դաշնային բանտարկության:

Այնուհետև եղավ առաջին խոսակցությունը, որ Անջելինա Ջոլիի ավագ որդին նույն «գողացված երեխան» է, և որ նրա ընտանիքը զոհ է դարձել ազդեցիկ ծնողների խաբեությանը: Արդյունքում, ԱՄՆ կառավարությունը, այլ երկրների հետ միասին, դադարեց ասիական երկրներից երեխաներ որդեգրել:

«Գողացված երեխաների» փաստագրական ֆիլմի ռեժիսոր Էլիզաբեթ Ջեյքոբսը հստակ գիտի, թե ինչպես են երեխաներ «գողանում և վաճառվում» ամերիկյան ընտանիքներին: Հաղորդվում է, որ Գալինադոյի գործակալությունը վարձել է «հավաքագրողների»՝ աղքատ երեխաներին վերցնելու համար: Ըստ The Sun-ի տեղեկության՝ ռեժիսորն ապացույցներ ունի, որ գործակալությունը 100 դոլարով է «գնել» Ջոլիի ավագ որդուն:

Հաղորդվում է, որ Էլիզաբեթ Ջեյքոբսը մտադիր չէ անօրինական մեղադրանքներ առաջադրել Անջելինա Ջոլիի դեմ: Նրա ֆիլմի նպատակն է ցույց տալ, թե ով է իրականում ներգրավված եղել Կամբոջայի երեխաների վերավաճառքում: Իսկ աստղային մայրիկի մասին նա ասում է հետևյալը. «Կարծում եմ, որ Անջելինա Ջոլին որպես մայր պարտավոր է առանձնազրույց ունենալ Մեդոքսի հետ՝ անկախ նրանից՝ ուզում են դա հանրային դարձնել, թե ոչ: Ծնողների՝ այս տեղեկությունը գաղտնի պահելու որոշումը կարող է հսկայական տրավմա լինել»:

Ռեժիսորը կարծում է, որ Անջելինա Ջոլին պետք է ճշմարտությունը պարզի հանուն սեփական երեխայի: «Եթե ես մայր լինեի, կուզեի ճշմարտությունն իմանալ, գոնե հանուն իմ երեխայի: Ես տեսնում եմ, որ հանուն իր հեղինակության, նա իսկապես պետք է մի փոքր ավելին իմանա»: