HBO-ն դադարեցրել է «Գահերի խաղի» փրիքվելի նկարահանումները

HBO հեռուստաալիքը կորոնավիրուսի պատճառով երկու օրով դադարեցրել է «Գահերի խաղի» փրիքվելի՝ «Վիշապի տունը» սերիալի նկարահանումները։ Հիվանդության դեպքը հայտնաբերել են նկարահանող խմբի անդամներից մեկի մոտ: Այս մասին հաղորդում է Deadline-ը:

Հիվանդի անունը նշված է, նրան արդեն ուղարկել են կարանտին։ Նկարահանումները նախատեսվում են շարունակել արդեն հուլիսի 21-ից։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատճառով մեկ շաբաթում երկու անգամ դադարեցրել էին Netflix-ի «Բրիջերտոններ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները:

Չնայած հիվանդության աճին՝ Անգլիայի իշխանությունները հուլիսի 19-ին չեղյալ են հայտարարել կորոնավիրուսային սահմանափակումները։ Ապրիլի վերջին հայտնի էր դարձել, որ նկարահանումներն անցկացվել են Մեծ Բրիտանիայի հենց այդ հատվածում՝ Հոլիուել Բեյ լողափում։

HBO-ն սերիալի արտադրությամբ զբաղվում է 2019 թվականի հոկտեմբերից։ Ֆիլմը նկարահանվում է «Կրակ և արյուն» գրքի հիման վրա. պրեմիերան պլանավորված է 2022 թվականին: Սերիալը կպատմի այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել «Գահերի խաղից» երեք հարյուր տարի առաջ, եւ ցույց կտա Թարգարիենների տոհմի վերջի սկիզբը. ամեն ինչ կսկսվի Վիշապների պարով:

Նկարահանումներին մասնակցում են Մեթ Սմիթը (արքայազն Դեյմոն Թարգարիեն), Էմմա’Արսին (Ռեյնիրա Թարգարիեն), ինչպես նաև Օլիվիա Կուկը (Ալիսենտա Հայթաուեր):