Բրիթնի Սփիրսին նկատել են մատնեմատին ադամանդե մատանիով (լուսանկարներ)

Ամերիկյան փոփ աստղ, 39-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսին նկատել են մատնեմատին ադամանդե մատանիով, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների կողմից արված լուսանկարները։

Պապարացիները 39-ամյա դերասանուհուն և նրա 27-ամյա ընկերոջը՝ իրանցի Սեմ Աղազարիին, նկատել են Starbucks սուրճի խանութների ցանցի սպասարկման կետից գնումներ անելիս։ Սուրճը վերցնելիս պապարացիների կողմից արված լուսանկարներում երևում է երգչուհու մատի ադամանդե մատանին։ Հայտնի է, որ դերասանուհին հոր խնամակալության տակ գնտվելով, դատարանի որոշման համաձայն, չի կարող ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Մինչ այդ երգչուհին ամունացած է եղել և ունի 2 որդի՝ 15-ամյա Շոնը և 14-ամյա Քևինը։

Պարբերականը նշել է, որ դատարանը բավարարել է Մեթյու Ռոզենգարտին Բրիթնի Սփիրսի փաստաբան նշանակելու մասին հայցը և վերջինս առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դատարան է ներկայացնելու փաստաթղթեր՝ խնամակալությունն ավարտելու առնչությամբ։