«Չեմ ցանկանում, որ նա պղպջակի մեջ ապրի»․ Քլոե Քարդաշյանը պատմել է դստեր դաստիարակման մասին (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը նշել է, որ միշտ փորձում է սովորել, թե ինչպես կարող է դստերը բացատրել նրա` տարբեր ռասաների պատկանելիությունը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

37-ամյա հեռուստաաստղը նշել է, որ անդադար սովորում է, թե ինչպես դստեր համար լավագույնն անել, երբ հարցը վերաբերում է տարբեր ռասայական ծագում ունենալու փաստին դստեր ըմբռնմանը։ The Good American ապրանքանիշի համահիմնադիր և սեփականատեր Քլոե Քարդաշյանը հավատում է, որ ծնողները պարտավոր են իրենց երեխաններին պատրաստել «ցանկացած տեսակի կյանքի՝ անկախ նրանից, թե որտեղից են սերում»։

Քլոե Քարդաշյանը նշել է, որ կցանկանար, որ դուստրը՝ 3-ամյա Թրուն, հնարավորինս բազմազանության կրող լինի։

«Ես չեմ ուզում, որ նա պղպջակի մեջ ապրի, քանի որ մենք ունենք այդ հնարավորությունը, ես ուզում եմ, որ նա ծանոթ լինի կյանքի բոլոր տեսակներին»,- հավելել է հեռուստաաստղը։

Ավելի վաղ հեռուստաաստղը հրապարակել էր դստեր լողազգեստով լուսանկարն ու մարտահրավեր նետել 25-ամյա մոդել քրոջը՝ Քենդալ Ջեններին։

Բացի այդ Քլոե Քարաշյանին և իր նախկին կողակցին՝ 30-ամյա բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնին նկատել են իրենց դստեր հետ Լոս Անջելեսում զբոսնելիս։ Պապարացիների կողմից արված լուսանկարներում Թրուի ծնողները կրում են սպորտային հագուստ։ Պարբերականը նշել է, որ նրանք լավ հարաբերություններ ունեն և կարողանում են համատեղել ծնողական պարտականությունները։