Աստղագուշակ հուլիսի 22-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ոչ բոլոր գործերից կկարողանաք ուզածի նման արագ գլուխ հանել: Համբերությամբ զինվեք, քանի որ այն ձեզ հատկապես առավոտյան շատ է պետք գալու: Հնարավոր են թյուրիմացություններ աշխատանքի վայրում, տարաձայնություններ գործընկերների և ղեկավարության հետ: Փորձելով պաշտպանել ձեր տեսակետը՝ դուք երբեմն շատ կտրուկ կարտահայտվեք, կվիրավորեք մարդկանց, որոնց հանդեպ անտարբեր չեք:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի և հարմար կլինի շփումների համար: Ձեզ կհաջողվի շատ խնդիրների փիլիսոփայորեն մոտենալ, և հենց դա էլ կօգնի դրանց լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է ինչ-որ օգտակար բան մտածելու համար: Եթե վաղուց էիք պատրաստվում հանճարեղ մի բան հորինել, ժամանակը զուր մի վատնեք. հիմա դա անելու բոլոր շանսերն ունեք: Իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքը կօգնի լուծել այն խնդիրները, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել:

Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, ում ասես կարող եք դուր գալ: Բայց զգույշ եղեք, քանի որ երբեմն ձեր հանդեպ համակրանքը շատ կպչուն ու լրիվ անտեղի կլինի: Ձեր ուշադրությունը գրավել փորձող ոչ բոլոր մարդկանց հետ արժե մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք բոլորին կարող եք համոզել ձեր ճշմարտացիությունը, և հենց դրանում թաքնված կլինի ձեր հաջողության գաղտնիքը: Համախոհները, որոնց կգտնեք, իրենց վրա կվերցնեն ձեր որոշ խնդիրների լուծումը: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Դրանց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, դուք մտերիմներին հաճախ կես խոսքից կհասկանաք: Որոշ Երկվորյակներ կկարողանան հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Օրվա երկրորդ կեսը լավագույն ժամանակը կլինի ձեզ համար թանկ մարդու հետ զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին աշխատեք ավելորդ բաներ չխոսել: Չմտածված խոսքերը տհաճ հետևանքներ կարող են ունենալ: Լավագույն ժամանակը չէ ապագայի ծրագրերը քննարկելու և գաղափարներով կիսվելու համար: Փոխարենը կարելի է հանգիստ, առանց որևէ բանի վրա շեղվելու գլուխ հանել վաղուց ուշադրություն պահանջող գործերից:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու ներդաշնակ կլինի: Այն հարմար է հանգստի համար: Եթե ոչ մեծ ուղևորության մեկնելու հնարավորություն լինի, մի հրաժարվեք: Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև անսովոր մարդկանց հետ կծանոթանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է առաջատարի որակները դրսևորելու համար: Մի փորձեք մենակ լուծել խնդիրները: Այսօր դուք առանց դժվարության համախոհների խումբ կհավաքեք, կվարակեք ձեր գաղափարներով, կոգեշնչեք նոր հերոսությունների: Շատերը պատրաստ կլինեն կատարել ձեր հանձնարարականները, չեն մերժի ձեր խնդրանքները:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Առյուծներ ուրախությամբ կիմանան, որ բարենպաստ լուծում է ստացել ոչ միանշանակ իրավիճակը, որը անհանգստացնում էր և՛ իրենց, և՛ իրենց մտերիմներին: Երեկոն հրաշալի կլինի հյուրեր ընդունելու համար: Կանչեք ընկերներին. ուրախ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է գործնական շփումների համար: Լավ կանցնեն պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունները, հնարավոր գործատուների հետ հանդիպումները: Ձեզ կհաջողվի լավագույն կողմերով դրսևորվել, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, գումարը հեռանկարային նախագծի մեջ ներդնել:

Աշխատանքը, ուսումը, կարևոր գործերը կգրավեն ձեր մտքերը: Երբեմն դրա պատճառով չի հաջողվի ուշադրություն հատկացնել մտերիմներին, իսկ նրանք դրա կարիքը շատ կունենան: Աշխատեք ժամանակ գտնել ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Հիմա դա ավելի կարևոր կլինի, քան ձեզ թվում է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր դուք արագ գլուխ կհանեք այն գործերից, որոնք մեկ ուրիշ անգամ ժամեր կխլեին: Փորձը կօգնի արագ ճիշտ որոշումներ ընդունել, իսկ ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարող եք հույս դնել, իսկ ումից է պետք հեռու մնալ: Աշխատավայրում մթնոլորտը կարող է բավական լարված լինել, բայց ձեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտից, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել:

Ժամանակ կմնա նաև հանգստի համար: Օրվա երկրորդ կեսին կարող եք վերադառնալ հին նախասիրությանը: Այն կրկին բազում դրական հույզեր կպարգևի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք կապված կլինեն ձեր նախասիրությունների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց շատ մեծ հույսեր փայփայել պետք չէ: Եթե դուք ձեր ուժերը ճիշտ գնահատեք, ապա հաջողության կհասնեք: Իսկ ահա պատրանքներն ու մեծ ակնկալիքները կարող են տհաճություններով ավարտվել: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Այսօր նրանք կարծես հատուկ կհիշեցնեն ձեզ ձեր հին սխալների մասին, և դա կնյարդայնացնի:

Կարող եք կարևոր ու բարդ գործ ստանձնել: Կուզենաք դրան ձեր ողջ ուժերը նվիրել և չեք զղջա, եթե այդպես էլ վարվեք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգստություն պահպանեք և աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Օրը բացարձակապես հարմար չէ մի քանի հարց միաժամանակ լուծելու կամ մի գործից մյուսին նետվելու համար: Ձեզ գործողությունների հստակ ծրագիր է պետք, լուծում պահանջող առաջադրանքների ցանկն ունենալն էլ չի խանգարի: Կարգապահությունը ամեն տեղ է պետք, բայց այն առավել կարևոր կլինի ֆինանսական փաստաթղթերը կազմելիս, պաշտոնական հարցումներ ուղարկելիս:

Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնի: Այստեղ շտապելու կարիք չկա. թույլ տվեք, որպեսզի իրադարձություններն իրենց հունով ընթանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը զգուշություն է պահանջում: Այդ հատվածում լավ է լուրջ որոշումներ չընդունեք, կարևոր գործերով չզբաղվեք, կյանքում ոչ մի բան արմատապես չփոխեք: Օգտակար կլինի հին ծանոթների հետ խորհրդակցելը: Հնարավոր է՝ նրանք ձեր ուշադրությունը հրավիրեն մանրուքներին, որոնք վրիպել են ձեր աչքից:

Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ կլինի: Հաջողակ լինելու, իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ արագ հաջողության կհասնեք այն ամենի մեջ, ինչ կստանձնեք: Որոշ Այծեղջյուրներ հնարավորություն կունենան ուղղել ավելի վաղ գործած սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Բայց ո՛չ խնդիրները, ո՛չ խոչընդոտները, ո՛չ անհաջողությունները ձեզ չեն ստիպի նահանջել կամ հրաժարվել մտածածից: Դուք ոչ մի րոպե չեք կասկածի, որ հաջողության եք հասնելու: Իսկապես այն սարերի հետևում չի լինի: Այնպես որ՝ համառ եղեք և ոչ ոքի թույլ մի տվեք շեղել ձեզ:

Հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից: Երբեմն նույնիսկ մտերիմների հետ դժվար կլինի լեզու գտնել: Նրանք ավելի հաճախ կքննադատեն, քան կգովեն ձեզ: Դա կփչացնի ձեր տրամադրությունը, բայց բարեբախտաբար ոչ երկար ժամանակով: Օրը ավելի շատ ուրախության առիթներ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը կարող է բավական նյարդային լինել: Այդ հատվածում շատ Ձկներ ստիպված են լինելու գործ ունենալ տհաճ անձանց հետ, թեժ վեճեր վարել, գլուխ հանել խճճված իրավիճակներից: Դուք այդ բոլոր փորձություններից լավ գլուխ կհանեք, բայց դա ուժեր կխլի: Այնպես որ՝ երեկոյի համար ոչ մի հոգնեցնող բան մի ծրագրեք: Դուք արժանի եք հանգստին:

Այսօր դուք զգայուն կլինեք գեղեցիկի հանդեպ: Այնպես որ՝ արժե ժամանակ գտնել թանգարան, թատրոն կամ համերգ այցելելու համար: Գեղեցիկ վայրերով զբոսանքն էլ լավ կանդրադառնա տրամադրության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: