Հայտնի է` որքան են ծախսել Կաննի փառատոնի կազմակերպիչները ՊՇՌ թեստերի վրա

CANNES, FRANCE - MAY 14: Eva Longoria attends the opening ceremony and screening of "The Dead Don't Die" during the 72nd annual Cannes Film Festival on May 14, 2019 in Cannes, France. (Photo by Samir Hussein/WireImage)

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն ավելի քան 1 մլն դոլար են ծախսել այցելուներին թեստավորելու համար։ Այս մասին գրում է Variety պարբերականը։

Փառատոնի անցկացման ողջ ընթացքում թեստավորվել է մոտ 28 հազար հյուր։

ԵՄ երկրների քաղաքացիները կարող էին թեստավորում չանցնել, եթե ներկայացնեին պատվաստման մասին տեղեկանքը։ Լարվածությունն աճեց այն բանից հետո, երբ դերասանուհի Լեա Սեյդուն, որը նկարահանվել է մրցութային ծրագրի երեք ֆիլմերում, փառատոնին չներկայացավ կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով։ Նա վարակվել էր իր նոր նախագծի նկարահանումների ժամանակ։

Այնուամենայնիվ, Կաննից դուրս COVID-ի լուրջ բռնկումների մասին տեղեկություններ չեն եղել, իսկ շրջանառվող լուրերն այն մասին, որ նախագահ Մակրոնը կփակի փառատոնը, չհաստատվեցին։

Կաննի փառատոնն այս տարի անցկացվեց հուլիսի 6-17-ը։ Գլխավոր մրցանակին արժանացավ Ջուլիա Դյուկորնոյի «Տիտան» ֆիլմը։