«Սատանան կրում է Պրադա» ֆիլմի աստղերը 15 տարի անց կրկին միավորվել են

Մերիլ Սթրիփի հաջորդ փայլուն դերը և Էն Հեթուեյի պայծառ խաղը պարզապես չեն կարող անտարբեր թողնել: Եվ այս տարի նորաձևության մասին լավագույն ֆիլմերից մեկը դառնում է 15 տարեկան: Այս առիթով դերասանական կազմը որոշել է հավաքվել, բայց հավաքվելու պատճառը ոչ թե նկարահանումների շարունակությունն է, այլ բարեգործությունը:

The Devil Wears Prada ֆիլմի չորս գլխավոր աստղեր՝ Meryl Streep-ը, Anne Hathaway-ը, Emily Blunt-ը և Stanley Tucci-ին աճուրդով վաճառում են համատեղ 10 րոպե տևողությամբ բարեգործական Zoom զանգը, որի հասույթը կփոխանցվի Lollipop Theatre Network-ին: Կազմակերպությունը նոր ֆիլմեր և թատերական ներկայացումներ է պատրաստում հոսպիտալացված երեխաների համար:

CharityBuzz-ի աճուրդը բաց է մինչև օգոստոսի 3-ը, և հաղթողը հնարավորություն կունենա միանալ ֆիլմի աստղերի հետ Zoom խոսակցությանը: