Հայտնի է դարձել, թե որ ֆիլմով կմեկնարկի Վենետիկի կինոփառատոնը

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի “Madres paralelas” նոր ֆիլմը՝ Պենելոպա Կրուսի մասնակցությամբ (գլխավոր դերում) կբացի Վենետիկի 78-րդ կինոփառատոնը:

Ֆիլմը պատմում է երկու մայրերի մասին, որոնք նույն օրը ծննդաբերում են: Սակայն ռեժիսորի խոսքերով՝ իրենց կյանքը զարգանում է «զուգահեռ հետագծով»: Ֆիլմի սցենարը ևս գրել է Պեդրո Ալմոդովարը:

Վենետիկի բիենալեի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ալմոդովորն ասել է, որ «որպես ռեժիսոր ծնվել է Վենետիկում՝ 1983 թվականին»: Ծրագրում ներառված էր նրա առաջին ֆիլմերից մեկը՝ «Entre tinieblas»-ը:
«Երեսունութ տարի անց ես հնարավորություն ունեմ բացել փառատոնը: Ես չեմ կարող արտահայտել իմ ուրախությունը, հպարտությունը և որքանով է դա ինձ համար հաճելի: Շատ շնորհակալ եմ փառատոնին այս հնարավորության համար և հուսով եմ, որ դրան կլինեմ արժանի», – մեկնաբանեց ռեժիսորը:

Կինոստուգատեսի տնօրեն Ալբերտո Բարբերան առաջիկա դրաման անվանել է «երկու կանանց վառ և զգայական դիմանկար», որը բացահայտում է մայրության, սեքսուալության և կանանց համերաշխության թեման:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կինոփառատոնի միջազգային ժյուրիի նախագահը, որը կանցկացվի սեպտեմբերի 1-ից 11-ը, կլինի «Պարազիտներ» կորեացի Պոնգ Չունգ Հոյի ռեժիսորը: Կարիերայի նվաճումների