Իրինա Շեյքին նկատել են հայտնի դերասանի հետ հանդիպման ընթացքում

Նախօրեին պապարացիներն Իրինա Շեյքին և Ջեյսոն Սուդեյքիսին նկատել են ռեստորանում ընթրիքից դուրս գալիս։

Շեյքն, անկախ Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին լուրերին, ուրախությամբ ընկերակցել է «Թեդ Լասո» սերիալի դերասանին։ Պապարացիները նրանց լուսանկարել են, երբ նրանք հրաժեշտ տալիս գրկախառնվել են, սակայն աղբյուրների խոսքով՝ դա միայն ընկերական հանդիպում է։ Նրանց ընդհանուր ընկերները ևս ներկա են եղել ընթրիքին։

Եվ մինչ համացանցում ամեն օր նոր տեղեկատվություն է հայտնվում Քանյե Ուեսթի և Իրինա Շեյքի հարաբերությունների մասին, Ջեյսոն Սուդեյքիսի անձնական կյանքում լիակատար հանդարտություն է։ Դերասանն այժմ կենտրոնացած է կարիերայի, իր և Օլիվիա Ուայլդի երեխաների դաստիարակության վրա։ Դերասանն ավելի վաղ ծավալուն հարցազրույց էր տվել, որում պատմել է, որ Օլիվիայի և Հարրի Սթայլսի սիրավեպը սկսվել է նախքան իրենց պաշտոնական բաժանումը։

Ի դեպ, Քանյեի և Իրինայի սիրավեպի մասին լուրերը տարածվել են, երբ զույգին նկատել են Փարիզում, ուր նրանք նշել են ռեփեր 44-րդ տարեդարձը։ Զույգն առայժմ պաշտոնապես չի հաստատել հարաբերությունները։