Վոլանդին նոր էրկրանավորման մեջ կմարմնավորի «Անփառունակ սրիկաների» աստղը

Գերմանացի դերասան Աուգուստ Դիլը մարմնավորելու է Վոլանդին ռեժիսոր Միխայիլ Լոքշինի «Վարպետը և Մարգարիտան» կինոնկարում, հաղորդում է «Կինոպոիսկը»՝ հղում անելով ֆիլմի մամուլի ծառայությանը:

«Սա իմ առաջին կինոնկարն է Ռուսաստանում, և անհամբեր սպասում եմ: Ես զարմանալի գործընկերներ ունեմ, ինչը հիացմունք է առաջացնում, և միևնույն ժամանակ՝ որոշակի վախ: Ես կարդացել եմ Միխայիլ Բուլգակովի վեպը 17 տարեկանում և, ճիշտն ասած, ամեն ինչ չէ, որ հասկանում էի: Պատրաստվելով նկարահանումներին` ես նորից կարդացի այն և բոլորովին այլ կերպ նայեցի այս ստեղծագործությանը: Ինձ թվում է, որ այս գրքում կարող ես նոր բան գտնել ամեն անգամ. սա վեպի առանձնահատկությունն է: Եվ, իհարկե, Վոլանդը վեպի ամենահետաքրքիր հերոսներից մեկն է, ավելի ճիշտ, նա բոլոր հերոսների համադրություն է»,- նշել է Դիլը:

Բուլգակովի հայտնի գրքի նոր էկրանավորումը ստացել է «Վոլանդ» անվանումը: Վարպետի և Մարգարիտայի դերերը կկատարեն Եվգենի Ցիգանովը և Յուլիա Սնիգիրը: Ֆիլմում նկարահանվել են նաև Յուրի Կոլոկոլնիկովը, Լեոնիդ Յարմոլնիկը, Իգոր Վերնիկը, Մարատ Բաշարովը և Պոլինա Օգոսը:

«Վոլանդ» ֆիլմի նկարահանումները սկսվել են Մոսկվայում 2021 թվականի հուլիսին: Ժապավենը նախատեսվում է թողարկել 2022 թվականի վերջին: