Էմիլիա Քլարկը կոմիքս է թողարկել

LONDON, ENGLAND - FEBRUARY 02: Emilia Clarke attends the EE British Academy Film Awards 2020 at Royal Albert Hall on February 02, 2020 in London, England. (Photo by Mike Marsland/WireImage )

Էմիլիա Քլարկը թողարկել է “M. O. M.: Mother of Madness” կոմիքսը: Այս մասին նա պատմել է իր անձնական միկրոբլոգում:

Ստեղծագործությունը պատմում է Մայա անունով մի միայնակ մոր մասին, որը բացահայտում է, որ գերտերություններ ունի և դրանք օգտագործում է մարդկանց վաճառքի դեմ պայքարում:

«Մենք միշտ մայրերին անվանում ենք սուպերհերոսներ, և ես մի ժամանակ մտածում էի՝ իսկ եթե նրանք իսկապես լինեին»,- նշել է Էմիլիա Քլարկը:
Քլարկը խոստովանել է, որ մանկուց սիրել է այս ժանրը, բայց իրեն կտրված է զգացել այդ համայնքից: Նրան նույնիսկ թույլ չեն տվել եղբոր հետ գնալ խանութ, որտեղ վաճառվում էին կոմիքսները: Իսկ երբ նրան հաջողվել է այնտեղ հայտնվել, նկատել է, որ կանայք քիչ են և նրանցից քչերն են հայտնվում գրաֆիկական վեպերի շապիկներին: Քլարկը վստահ չէ, որ այս տարիների ընթացքում իրավիճակը շատ է փոխվել:

Դերասանուհին հայտնի է դարձել «Գահերի խաղը» հեռուստասերիալում վիշապամայր Դեյեներիս Թարգարիենի դերով: