Շոն Փենը հրաժարվել է նկարահանվելուց՝ մինչև դերասանական ամբողջ կազմը Covid-19-ի դեմ պատվաստում չստանա (լուսանկարներ)

The 74th Cannes Film Festival - Photocall for the film "Flag Day" in competition - Cannes, France, July 11, 2021. Director Sean Penn and cast member Dylan Penn pose. REUTERS/Eric Gaillard

Ամերիկացի հայտնի դերասան Շոն Փենը հրաժարվել է նկարահանվել «Գասլիթ» նախագծում՝ մինչև դերասանական ողջ կազմն ու անձնակազմը կորոնավիրուսի դեմ պատվաստում չստանան։, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Տեղեկությունների համաձայն՝ Փենն առաջարկում է դերասանների և անձնակազմի համար պատվաստումները դյուրացնել՝ այն դարձնելով անվճար։ Դերասանի նման պահանջների պատճառն այն է, որ յուրաքանչյուրը, ով պատվաստված չէ, կարող է ռիսկի ենթարկել ամբողջ անձնակազմին։

Շոն Փենը դերասաններից ամենապահանջկոտներից է, երբ հարցը վերաբերում է կորոնավիրուսային վարակին, ինչը հատկապես տեղին է Լոս Անջելեսի պարագայում, քանի որ վարակի «դելտա» հիմնամանրէն դեպքերի աճ է գրանցել։

Դերասանի պահանջները հնչել են Կաննի կինոփառատոնում իր ռեժիսորական «Դրոշի օր» ֆիլմի պրեմիերայից հետո։