Սիլվա Հակոբյանի դստեր մկրտությունն ու կնքահոր ընտրությունը (լուսանկարներ)

Այսօր երգչուհի Սիլվա Հակոբյանի և ամուսնու՝ Նորայր Մանուկյանի դստեր՝ Միլայի մկրտությունն է։

Երգչուհին և ամուսինը ընտրել են  Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցին։ Փոքրիկի կնքահայրը Ռուսաստանում հայտնի ազգությամբ հայ վարսահարդար, Վարսահարդարման արվեստի աշխարհի չեմպիոն Գեորգի Կոտն է։

«Գեորգիի հետ շատ մտերիմ ենք։ Նա միշտ ասում էր, որ կլինի մեր երրորդ երեխայի կնքահայրը։ Այդպես էր ասում՝ մտածելով, որ առաջին, երկրորդ երեխայի կնքահայրը բարեկամներից մեկն է լինում, բայց ես ու Նորայրը որոշեցինք, որ նա կլինի մեր աղջկա կնքահայրը։ Կարծում եմ՝ Միլան իրենից շատ բան ունի սովորելու, քանի որ իսկապես շատ լավ մարդ է։ Երբ ասացի իրեն մեր որոշման մասին, շատ էր երջանկացել»,- Tert.am Life-ի հետ զրույցում քավորի ընտրության մասին ասել է երգչուհին։

Սիլվան և Նորայրը որոշել էին փոքրիկին մկրտել 1–ամյակի օրը, սակայն նախորդ տարի մկրտությունը հետաձգվեց՝ պայմանավորված COVID-19-ով և արտակարգ դրությամբ։ Միլայի երկրորդ տարեդարձի օրը ևս մկրտություն կազմակերպել չէին կարող, քանի որ կնքահոր զբաղվածությունն այդ շրջանում թույլ չէր տալիս։ Մկրտությունն ավելի հետաձգել ընտանիքը չէր ուզում, այնպես որ, ընտրվեց հուլիսի 23–ը։

Նշենք, որ Միլան կնքահոր հետ ծանոթացել է միայն այս տարվա մայիսին, երբ մայրիկի և հայրիկի հետ հյուրընկալվել էր նրա տանը՝ Սոչի։