Քրիստինա Կարապետյանի որդու 1-ամյակի խնջույքը, ատամհատիկն ու ընտրած մասնագիտությունը

Դերասանուհի Քրիտինա Կարապետյանի և ամուսնու՝ ռեժիսոր Կարո Նաղդալյանի կրտսեր որդին՝ Հովհաննեսը, երեկ դարձել է 1 տարեկան: Այդ առթիվ ծնողները թեմատիկ խնջույք են կազմակերպել, որի համար ընտրել են պաստելային գույներ:

Դերասանուհին Ֆեսյբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում՝ խնջույքը եղել է բնության գրկում: Լուսանկարներին կից Քրիստինան գրել է. «Ծնունդդ շնորհավոր, մեր սեր»:

Հովհաննեսի 1-ամյակի օրը ծնողները կազմակերպել են նաև նրա ատամհատիկի արարողությունը, որի ժամանակ փոքրիկն ընտրել է ապագա մասնագիտությունը՝ նախագահ:

Նշենք, որ զույգի ավագ որդին՝ Միքայելը, 3 տարեկան է: