Բրիթնի Սփիրսը կիսամերկ լուսանկար է հրապարակել ու հավանումների թվով ռեկորդ սահմանել

Հոր խնամակալությունից ազատվելու համար դատարանում պայքարող երգչուհի Բրիթնի Սփիրսը Instagram–ում մի լուսանկար է հրապարակել, որում ձեռքերով փակել է մերկ կրծքերը։

Վերջին շրջանում 39-ամյա աստղը հաճախ է ուրախացնում երկրպագուներին. վերջերս նա Instagram–ի իր էջում տեղադրել էր #freebritney հեշթեգը, որի տակ աջակցություն էին հայտնել երկրպագուներն ու գործընկերները։

Իսկ երգչուհու նոր հրապարակումն արդեն ֆուրոր է արել համացանցում։ Դերասանուհի, մոդել Փերիս Հիլթոնը, որը Սփիրսին աջակցությունն էր հայտնել հոր հետ կապված գործում, լուսանկարի տակ գրել է. «That”s hot» («թեժ է», «սեքսուալ»)։ Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում լուսանկարը մոտ 2 մլն «լայքի» է արժանացել։

Օրեր առաջ արտասահմանյան ԶԼՄ–ները գրել էին, որ Սփիրսն ամուսնանում է։ Շրջանառվող լուրերի համար առիթ էր հանդիսացել երգչուհու մատին դրված թանկարժեք քարով մատանին, որը նկատել էին պապարացիները։

Վերջերս դատարանը թույլ էր տվել, որ Սփիրսը փաստաբան վարձի իր շահերը ներկայացնելու համար։ 39-ամյա երգչուհու շահերը պաշտպանելու է նախկին դաշնային դատախազ Մեթյու Ռոզենգարտը։ Ավելի վաղ նա պաշտպանել է Շոն Փենին և Սթիվեն Սփիլբերգին։ Ինչպես հայտնել է Ռոզենգարտը, նա պատրաստվում է ավելի ակտիվ գործել և պնդել, որ դադարեցվի երգչուհու հոր` Ջեյմի Սփիրսի խնամակալությունը դստեր նկատմամբ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Britney Spears (@britneyspears)