«Սպարտակի» երկրպագուները օրիգինալ ձևով են առողջություն մաղթել Մաքսիմին

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն աջակցել են երգչուհի Մաքսիմին։ Կազանի «Ռուբինի» հետ խաղից առաջ մի քանի հարյուր մարդ կատարել է երգչուհու հիթերից «Знаешь ли ты?» (Գիտե՞ս արդյոք) երգը։ Այս մասին գրում է StarHit-ը:

Այս երգը արդեն մի քանի տարի է, որ «Սպարտակի» ոչ պաշտոնական օրհներգն է։

«Հավատում ենք լավագույնին և հույս ունենք, որ Մարինա Աբրոսիմովայի վիճակը շուտով կկայունանա։ Մենք քեզ հետ ենք», – նշել են «Սպարտակի» երկրպագուները։

Մաքսիմի PR տնօրեն Մարգարիտա Սոկոլովան շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին նման ջերմ խոսքերի համար:

«Շնորհակալություն աջակցության համար։ Նման երկրպագուների հետ մենք պարտավոր ենք ապաքինվել»,- ասել է նա։

Երգչուհուն մեկ ամսից ավելի է` միացված է թոքերի արհեստական շնչառության սարք, վերջերս նրան բժիշկները գցեցին արհեստական կոմայի մեջ։

Մարինա Աբրոսիմովան, որը հայտնի Է Մաքսիմ կեղծանվամբ, լայն ճանաչում է ձեռք բերել 2000-ականների կեսերին «Դժվար տարիք» ալբոմի թողարկումից հետո։

Երգչուհին մինչև հիվանդանալն ակտիվ էր իր արվեստում. շրջագայում էր և նոր երգեր թողարկում: