Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը

Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը և հայտնի պրոդյուսեր, դերասան Բեն Աֆլեքը հրապարակել են իրենց վերամիավորումից հետ արված առաջին համատեղ լուսանկարը:

Համացանցում երկրպագուների բուռն արձագանքի արժանացած լուսանկարը Instagram-ում հրապարակել է աստղերի մտերիմ ընկերուհին ՝ դերասանուհի Լիա Ռեմինին:

Լուսանկարում, որն արվել էր դեռ հունիսին Ռեմինիի պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ, Աֆլեքը մի ձեռքով գրկել էիր սիրելիին, մյուսով ՝ երեկոյի տիրուհուն:

Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը նոր տեսահոլովակի թողարկման նախօրեին հարցազրույց էր տվել Apple Music- ին և խոստովանել, որ այժմ ավելի երջանիկ է, քան երբևէ:

Ապրիլին Լոպեսը բաժանվել էր Ալեքս Ռոդրիգեսից, որի հետ արդեն նշանադրվել էր, իսկ հունիսին հաստատվեց Բեն Աֆլեքի հետ բաժանումից 17 տարի անց նոր սիրավեպ սկսելու մասին տեղեկությունը։