Թոմ Քրուզն «ինքնամեկուսացել է» Ռոման Աբրամովիչի շքեղ զբոսանավում (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի յոթերորդ մասի նկարահանումների միջև ազատ ժամանակահատվածում հանգստանում է Triple Seven նավում, որն ըստ ԶԼՄ-ների պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին:

Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ նշելով, որ նավը ներկա պահին գտնվում է Մեծ Բրիտանիայի տարածքում՝ Քորնուոլ կոմսության ափերին: Աղբյուրի տվյալներով՝ 68 մետր երկարությամբ զբոսանավի մեկշաբաթյա վարձույթն արժե կես մլն դոլար:

Թոմ Քրուզին նավ են տեղափոխել գաղտնի, սակայն Daily Mail-ի թղթակիցներին հաջողվել է նկատել դերասանին: Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ դերասանը նկարահանումների ժամանակ հաղորդակցվել է կորոնավիրուսով վարակված անձնավորության հետ: Ամերիկացի դերասանը ստիպված է ինքնամեկուսանալ, սակայն վերջինիս առողջական վիճակի մասին լուեր չկան: Ենթադրվում է, որ նա ինքնամեկուսացումը կանցկացնի նավում: