Ադելին նկատել են նոր ընկերոջ հետ Նյու Յորքի ռեստորաններից մեկում ընթրելիս (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի Ադելը և ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի ներկայացուցիչ Ռիչ Փոլը հաստատել են իրանց սիրավեպը․ նախօրեին համացանցում են հայտնվել զույգի երեկոյան ժամադրության լուսանկարները, գրում է Daily Mail-ը։

33-ամյա երգչուհին, որը տևական ժամանակ է՝ բաժանվել է նախկին ամուսնուց, նախօրեին Նյու Յորքում ընթրել է 39-ամյա Փոլի հետ, համբուրել նրան՝ հաստատելով իրենց սիրավեպի մասին արդեն շաբաթներ շարունակ շրջանառվող լուրերը։

Երգչուհին ընթրիքին ներկայացել է հարմարավետ հագուստով՝ Balenciaga նորաձևության տան սև վերնաշապիկով և ջինսե տաբատով։

Նշենք, որ Ադելը նախկին ամուսնու՝ բարեգործական հիմնադրամի տնօրեն Սայմըն Կոնեկի հետ ամուսնացած է եղել 3, իսկ միասին է եղել 8 տարի։ Զույգը սկսել է հանդիպել 2011 թվականին, իսկ 2012 թվականին որդի է ունեցել։ 2016 թվականին փակ արարողությամբ օրինականացրել էր հարաբերությունները։

Նրանք բաժանվել են 2019 թվականի ապրիլին, որից 5 ամիս անց երգչուհին դիմել էր ամուսնալուծության համար։