10 տարի ընդմիջումից հետո. Քանյե Ուեսթն ու Ջեյ Զին կմիավորվեն նոր ալբոմի համար

Քանյե Ուեսթ ու Ջեյ Զի. ռեփերները համատեղ թրեք կհրապարակեն գրեթե 10 տարի տևած տարաձայնություններից հետո:

Քանյե Ուեսթը նախօրեին Ատլանտայում կայացած երեկույթին ներկայացրեց Donda նոր ալբոմը, որում հանդես եկան նաև Pusha T-ն, Lil Baby- ն ու Travis Scott-ը: Սակայն երկրպագուների ամենամեծ զարմանքն առաջացրեց նոր ալբոմում Jay Z-ի հայտնվելը:

Երկրպագուները Twitter-ում նշել են նախկին ընկերների վերամիավորուման մասին: Օգտատերերից մեկը գրել է. «Հետևեք Ջեյ Զիին և Քանյե Ուեսթին 2021 թվականին: Աշխարհը վերականգնվեց, համաճարակն ավարտվեց»:

Չնայած նրան, որ ռեփերները միասին աշխատել են 90-ականներից սկսած, նույնիսկ 2011-ին համատեղ երգ են թողարկել: Նրանց թշնամության մասին լուրերը սկսվել են 2014 թվականին, երբ Ջեյ Զին ու Բեյոնսեն Քանյեի և Քիմի հարսանիքի հյուրերի ցուցակում չկային: Հետո տեղի ունեցան մի շարք հասարակական բախումներ աստղերի միջև, որոնցից մեկը կապված էր Փարիզում Քիմի կողոպուտի հետ, որից հետո Քանյեն մեղադրեց Ջեյ Զիին իր ընտանիքին ոչ մի աջակցություն չցուցաբերելու մեջ: